Ֆիլիպինների նախագահ Բենինիո Ակինոն հեռացրել է նահանգապետին պետական ռադիոկայանի հաղորդավարի վրա հարձակվելու համար:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը, Կալինգայի նահանգապետ Յոցել Բաաքին հեռացնելու հրամանը ստորագրվել է 2012 թ. հունիսի 29-ին և հրապարակվել 2012 թ. հուլիսի 9-ին: Հրամանի համաձայն՝ նահանգապետը մեկ ամսով հեռացվել է պաշտոնից: Նրա դեմ այլ միջոցառումներ կիրառվել են, թե ոչ՝ չի հաղորդվում:
2011 թ. նահանգապետը ներխուժել էր պետական DZRK ռադիոկայան և բարձրախոսով հարվածել հաղորդավար Ջերոմ Թաբանգենիի դեմքին: Հարձակման պատճառը եղել էր ռադիոհաղորդավարի ելույթը, որը եթերում քննադատել էր նահանգապետին ու նրա կառավարությունը, որ նա չի կարողանում արգելել շրջանում անօրինական մոլախաղերը:
Իրավապաշտպանական կազմակերպությունների տվյալներով՝ Ֆիլիպիններն աշխարհում ամենավտանգավոր երկիրն է լրագրողների համար: 2009 թ. երկիրն այդ ցուցանիշով գրավել է առաջին տեղը:









































