Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում Ռուսաստանի կառուցելիք ատոմակայանի նախագիծը կարող է զգալիորեն թանկ լինել՝ պլանավորածի համեմատ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին.
«Առաջին ու գլխավոր նախագիծն ատոմակայանի կառուցումն է: Դրա նախնական արժեքը 20 միլիարդ դոլար է: Սակայն ինձ թվում է, թե այն կլինի ավելի մեծ՝ մոտ 25 միլիարդ դոլար: Հեռանկարային տնտեսական նախագծերի թվում է նաև Թուրքիայի գազատրանսպորտային ենթակառույցների ընդլայնումը:
Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները հասել են նախաճգնաժամային մակարդակին և մի քանի տարի անց արդեն կարող են հասնել տարեկան 100 միլիարդ դոլարի նշաձողին: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 2018 թվականին»:











































