Գերմանիայի առևտրային հաշվեկշռի դրական սալդոն 2012թ. մայիսին, հաշվի առնելով սեզոնային տատանումները, կազմել է 15 մլրդ եվրո:
RBC-ի փոխանցմամբ` այս տվյալը այսօր ներկայացրել է երկրի դաշնային վարկանիշային գործակալությունը:
Վերլուծաբանները ակնկալում էին 14.1 մլրդ եվրոյի ցուցանիշ:
Հիշեցնենք, որ Գերմանիայում արդյունաբերական արտադրության ծավալը 2012թ. մայիսին ամսական կտրվածքով ավելացել է 1.6 տոկոսով: Bloomberg-ի կատարած հարցումների համաձայն` վերլուծաբանները կանխատեսում էին ցուցանիշի 0.2 տոկոս աճ:









































