Այսօր մի շարք քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ բողոքի ցույց են կազմակերպել վրացական խորհրդարանի առաջ, ուր այսօր ելույթով հանդես է գալիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ակցիան կրում է «Հասարակությունը մեղադրում է» կարգախոսը հաղորդում է Новости-Грузия-ն:
Ցուցարարները հիմնականում ներկայացրել են սոցիալական բնույթի պահանջներ, այդ թվում նվազեցնել սննդամթերքի գները, դադարեցնել փախստականների տեղահանությունը բնակարաններից և լուծել գործազուրկների խնդիրները:
Ակցիայի կազմակերպիչների կարծիքով, Սաակաշվիլիի ելույթը խորհրդարանի առաջ կեղծավորություն է, իսկ իրենց ակցիան խորհրդանշական նշանակություն ունի: