Լիբանանում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հերթական նիստը, որը վարել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Հանդիպման օրակարգի հիմնական հարցը եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ հետագա ծրագրերի և գործողությունների համակարգումը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քննարկվել են նաև կենտրոնական, տարածաշրջանային եւ տեղական մարմինների ծրագրերի իրականացման հնարավորություններն ու մեխանիզմները: Ընդգծվել է Հայաստանում և Սփյուռքում նախատեսվող աշխատանքների ընդհանուր ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը:






































