Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
Մյուս երկու համանախագահների՝ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) ժամանումից հետո միջնորդները հուլիսի 10-ին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ կվարեն Ադրբեջանի ղեկավարության հետ:
Ադրբեջանից համանախագահները կհատեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը և կայցելեն Ստեփանակերտ, ուր և կհանդիպեն ԼՂՀ ղեկավարության հետ: Համանախագահները Ստեփանակերտից կուղևորվեն Երևան:








































