Երեկ սկսվել է Bodypainting-ի համաշխարհային փառատոնը, որտեղ հարյուրավոր նկարիչներ տասնյակ երկրներից փորձում են ճանաչվել լավագույնը:
Ավելի քան 30000 մարդ է այս տարի շտապել Ավստրիա փառատոնին ներկա լինելու և արվեստի գործերը տեսնելու համար:
Mail Online-ը հաղորդում է, որ սա աշխարհում Bodypainting-ի ամենամեծ փառատոնն է, և արդեն 15 տարի է՝ այն նշվում է Ավստրիայում ու տևում երեք օր: Այս տարի փառատոնին մասնակցում են 200 նկարիչներ 44 երկրներից, որոնցից մեկն այսօր կարժանանա Համաշխարհային մրցանակին:
























































