Կամբոջայի բժիշկներին հաջողվել է պարզել, թե որ հիվանդությունից են վերջին 3 ամիսների ընթացքում մահացել ավելի քան 60 երեխաներ։ Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաընկերությունը։ Պնոպենի Պաստերյան հիվանդանոցի մասնագետները հայտարարել են, որ այդքան շատ երեխաների մահացության պատճառը Էնտերովիրուս 71-ն է։
Ինչպես պարզվել է, դա հայտնի HFMD (Hand, Foot and Mouth Disease) հիվանդության տարատեսակ է, որի ժամանակ բշտիկներ են առաջանում երեխաների վերջույթներին և բերանի խոռոչում։ Բժիշկներն ասում են, որ այս հիվանդության դեմ մարդկությունը դեռ դեղամիջոց չի հայտնագործել։ Նրանք կամբոջացիներին կոչ են արել պահպանել հիգիենայի կանոնները՝ նման ողբերգությունից խուսափելու համար։









































