Երկվորյակ նորածիններ Դիլան և Հանա Ֆոքսերը միասին կմեծանան, միասին կնշեն ծննդյան տարեդարձը, բայց չեն ունենա նույն ազգությունը.
Դիլանը անգլիացի է, իսկ քույրը` իրականում շոտլանդացի:
The Daily Mail-ի փոխանցմամբ` բանն այն է, որ նրանց մայրը` 28-ամյա Դոննա Քինանը, Դիլանին ծննդաբերել է տանը` Անգլիայում, բայց քանի որ երեխան վաղաժամ է ծնվել, մորը ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց` Շոտլանդիա: Հանան ծնվել է եղբորից 1 ժամ 40 րոպե հետո այլ երկրում: Երեխաների հայրն ասել է, որ իրենք էլ են փորձում «գլուխ հանել կատարվածից»:









































