Ճապոնիայի հարավարևմտյան Ֆուկուի պրեֆեկտուրայում ողջ հզորությամբ սկսել է աշխատանքը Օի ատոմակայանի` ներկայում միակ գործող ատոմային էներգետիկ ռեակտորը:
Բոլոր մնացած 49 պիտանի ատոմային էներգետիկ ռեակտորները գտնվում են տեխնիկական ստուգումների փուլում կամ սպասում են անցած տարվա մարտին Ֆուկուսիմա-1 ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո գործունեության վերականգնման թույլտվության:
Մինչ այդ ատոմային էլեկտրակայաններից ստացվում էր Ճապոնիային անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 1/3-ը: Ներկայում նրանց լրացնում են ջերմային կայաններն ու գազային գեներատորները: Սպառողներին կոչ էր արվել նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը 5-15 տոկոսով` կախված շրջանից: Ռեակտորի գործարկումը թույլ կտա բարելավել իրավիճակը:
Այս ամիս նախատեսվում է շահագործման դուրս բերել ևս մեկ միջուկային ռեակտոր: Դրա գործարկումը տեղի իշխանություններն արդեն թույլ են տվել:










































