Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանը երկուշաբթի կժամանի Դամասկոս` Սիրիայի ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին հաղորդում է France press գործակալությունը` հղում անելով Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ջիհադ Մադիսի հայտարարությանը:
«Անանը իր առաքելության շրջանակներում բանակցություններ կանցկացնի սիրիական պաշտոնատար անձանց հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախօրեին Անանը Monde թերթին տված հարցազրույցում խոստովանել է սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերի տապալումը:









































