Հյուսիսային Կորեայում անցկացված տարօրինակ համերգի ժամանակ բեմում հայտնվել են Վինի Թուխն ու Միկի Մաուսը:
The Associated Press-ը հաղորդում է, որ պարողները, որ հանդես էին գալիս ԱՄՆ-ի ամենահայտնի մուլտֆիլմերի հերոսների հագուստներով, պարում էին և ներկայացնում դրվագներ Snow White, Dumbo, Beauty and the Beast և այլ հայտնի մուլտֆիլմերից: Համերգն այնուհետև հեռարձակվել է երկրի միակ պետական հեռուստաալիքի եթերում:
Համերգին շատ են անդրադարձել միջազգային լրատվամիջոցները, քանի որ այն մուլտֆիլմերի ցուցադրությունը, որոնք Հյուսիային Կորեայի թշնամի ԱՄՆ-ի արտադրության են, էական փոփոխություն է երկրի ռազմավարության մեջ:










































