Չեխիայի Կառլովի Վարի քաղաքում ավարտվել են 47-րդ միջազգային կինոփառատոնը, որում գլխավոր մրցանակը ստացել է նորվեգացի ռեժիսոր Մարտին Լունդի «Գրեթե տղամարդ» ֆիլմը: Ֆիլմի հերոսը՝ 35-ամյա Հենրիկը, հավերժ դեռահաս է, նա ոչ մի կերպ չի կարողանում մեծանալ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայութունը, ժյուրիի հատուկ մրցանակին արժանացել է Մարկո Տուլիո Ջորդանայի «Պյացցա Ֆոնտանա. Իտալական դավադրություն» ֆիլմը՝ 1969թ. Միլանի գյուղատնտեսական բանկում ռումբի պայթյունի մասին: Այդ ժամանակ պայթյունի համար կասկածում էին անարխիստներին, սակայն մինչ այժմ տարբեր վարկածներ կան դրա վերաբերյալ:
«Արևմուքից Արևելք» մրցույթի դափնեկիրը դարձել է Եվա Նեյմանի «Աշտարակով տունը» ֆիլմը, որի մայրը 1943թ. ծանր հիվանդանում է գնացքում և մահանում հիվանդանոցում: Այդ ֆիլմը ներկայացնում էր Ուկրաինան:










































