«Ֆլամենգո»-ն, որը դատարանի որոշման համաձայն ստիպված է եղել չեղյալ համարել Ռոնալդինյոյի հետ ստորագրած պայմանագիրը, «Այրի´ր Ռոնալդինյոյի մարզաշապիկը» խորագրով ակցիա է նախաձեռնել:
Մարզաշապիկները և ֆուտբոլիստի անվան հետ կապված ակումբի այլ պիտույքներ վաճառվում են իրական արժեքի կեսով: Ակումբի պաշտոնական կայքը կոչ է անում երկրպագուներին այրել Ռոնալդինյոյի անունը կրող մարզաշապիկները գնելուց անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն ներկայումս հանդես է գալիս «Ատլետիկո Մինեյրո»-ի կազմում, իսկ «Ֆլամենգո»-ի հետ նրա պայմանագիրը կասեցվել է դատական ընթացակարգով` ֆուտբոլիստին 3 ամիս աշխատավարձ չվճարելու պատճառով:






































