ԱՄՆ-ի ռազմա-ծավային ուժերի նավն ուղարկվել է Պարսից ծոց` ականազերծման աշխատանքներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Այս մասին հաղորդել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ –ի հինգերորդ նավատորմի ներկայացուցիչը:
Մանամայում նավատորմի մամլո քարտուղարը հայտարարել է, որ Ponce նավը, որն իրենից ներկայացնում է «լողացող օպերատիվ բազա», հինգշաբթի ժամանել է նավահանգիստ:
Ռազմա-ծովային տարածաշրջանային ուժերի ղեկավար, կոնտր-ծովակալ Ջոն Միլերը հայտարարել է, որ Ponce նավն ընլայնված հնարավորություններ ունի ծովային գործողություններ իրականացնելու համար` ուղղված անվտանգության ապահովմանը:






































