Սիրիայում բռնության մակարդակը հասել է աննախադեպ չափերի և շարունակում է աճել: Associated Press-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայում ՄԱԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Մուդը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա դադարեցրել էր դիտորդների աշխատանքը Սիրիայում նրանց կյանքին վտանգ սպառնալու պատճառով: Ներկա պահին դիտորդների աշխատանքը չի վերսկսվել:
«Բայց դա չի նշանակում, որ մենք ամբողջությամբ լքում ենք Սիրիան և հրաժարվում կատարել պարտականությունները»,- ասել է Մուդը:
Նա հավաստիացրել է, որ դիտորդները կշարունակեն իրենց աշխատանքը և կօգնեն Սիրիային նոր ուղիներ գտնել հակամարտության կարգավորման համար:









































