Սիրիայի տարբեր շրջաններում տեղի ունեցած բախումներում, ըստ ակտիվիստների, շաբաթ օրը սպանվել է առնվազն 60 մարդ՝ 31 խաղաղ բնակիչ, 19 զինծառայող և 10 ապստամբ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, կառավարական զորքերը հրետակոծության են ենթարկել Հալեպ մարզի մի քանի բնակավայրեր:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի տարածքից ռմբակոծվել է Լիբանանի տարածքը, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այդ կապակցությամբ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ Լիբանանի սահմանի մոտ դաժան մարտեր են ընթացել, ինչի արդյունքում իրենց հաջողվել է կանխել Լիբանանից «ահաբեկչական խմբավորումների» մուտքը երկիր:








































