Իսպանիայում ձերբակալվել են հանցագործներ, որոնք փորձել են վաճառել Պաբլո Պիկասոյի կեղծ կտավը: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն:
Իրավապահ մարմինների խոսքերով՝ կեղծված կտավը եղել է 1965թ. նկարված «Պատանու կիսանդրին»: Կտավին կցված են եղել նաև նկարչի դստեր՝ Պալոմա Պիկասոյի կեղծ ստորագրությամբ փաստաթղթեր: Հանցագործները պատրաստվում էին կտավը վաճառել 1.5 մլն դոլարով:
Արվեստաբանների օգնությամբ՝ փորձագետները հաստատել են, որ կտավը կեղծ է, իսկ բնօրինակը գտնվում է մասնավոր հավաքածուում: Դրանից հետո ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներին, որոնց թվում եղել է մադրիդցի հայտնի հնությունների վաճառական և մի քանի արվեստաբաններ:









































