Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է

Լեռը ի՞նչ սեռի զավակ կծնի. սպասենք՝ ծննդաբերությանը

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։


– ԵԽԽՎ վերջին նստաշրջանի ժամանակ ԵԽԽՎ բյուրոյի որոշմամբ վերստեղծվեց ԼՂ հարցով ենթահանձնաժողովը: Ձեր կարծիքով՝ Հայաստանը կարո՞ղ էր անել այնպես, որ թույլ չտար ենթահանձնաժողովի վերստեղծումը: Եվ քանի որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ՀՅԴ-ինն է, արդյոք ՀՅԴ-ն էլ որոշակի պատասխանատվություն է կրում այս հարցում:


– ԼՂ հարցով ԵԽԽՎ հատուկ ենթահանձնաժողովը նոր չէ, որ ստեղծվել է, այլ՝ սկիզբ է առել 1416 տխրահռչակ բանաձևի արդյունքում, քանի որ այդ բանաձևն էր նախատեսել հատուկ ենթահանձնաժողովի ստեղծումը: Եվ եթե այսօր խոսք է գնում քայլեր կատարելու, ենթահանձնաժողովի վերստեղծումը կանխելու մասին, ապա պետք է պարզապես չեղյալ համարվեր 1416 բանաձևը: Բայց այդ բանաձևը գործում է, այն լիիրավ ուժ ունի և Ադրբեջանի պատվիրակությունը կարողանում է դա օգտագործել: ԵԽԽՎ որևէ պատգամավոր իրավասություն չունի ասելու՝ կա բանաձև, բայց եկեք անենք այնպես, որ դա չգործի, ընդհակառակը՝ պատգամավորներից յուրաքանչյուրն անում է այնպես, որ ԵԽԽՎ բանաձևերը թղթի վրա գրված չմնան: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Չավուշօղլուից առաջ ԵԽԽՎ նախկին նախագահներն էլ էին փորձում անել ամեն ինչ, որպեսզի բանաձևը գործի և ենթահանձնաժողովն աշխատի: Բայց չի աշխատել, քանի որ կային պարզ հիմնավորումներ. ԵԽԽՎ 1416 բանաձևն իր մեջ ունի շատ լուրջ հակասություններ: Բանաձևում խոսվում է ԼՂ հակամարտության տարբեր բաղադրիչների մասին, դրանց վերաբերյալ ինչ-որ լուծումներ են առաջարկվում: Բայց դրա հետ մեկտեղ ԵԽԽՎ-ն հանձնառություն ունի չխանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին. դա նրա գլխավոր խնդիրներից մեկն է: Ավելին, հետագայում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հաջող ընթացքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, ԵԱՀԿ ՄԽ-ին չխանգարելու մասին բազմաթիվ բանաձևեր ու հայտարարություններ են ընդունվել: Իսկ չխանգարել՝ նշանակում է չառնչվել այն հարցերի քննարկմանը, որոնք ԵԱՀԿ ՄԽ իրավասության ներքո են. իսկ դա մեծ փաթեթ է՝ ԼՂ կարգավիճակ, փախստականների խնդիրներ, անվտանգության հարցեր, հումանիտար հարցեր և այլն: Եվ ահա, երբ Չավուշօղլուն ընտրվեց ԵԽԽՎ նախագահ, նա սկզբում շատ զգուշավոր էր անդրադառնում հարցին, որպեսզի որպես թուրք պաշտոնյա իր շահագրգռվածությունն ի ցույց չդնի: Դրա համար մեկ տարի երկու կողմերի հետ էր հանդիպում, իբր նրանց տեսակետները լսում՝ դրանք համադրելու համար: Բայց հետո, երբ տեսավ, որ փաստարկները հիմնավոր են, նա պարզապես իր պաշտոնական դիրքը լիարժեք օգտագործելով, վերակենդանացրեց հանձնաժողովը: Նա նույնիսկ մեզ մոտ բաց տեքստով խոստովանել է, որ ԵԽԽՎ-ում իր նախագահելուն մեկ տարի ժամանակ է մնացել, և հիմա ամեն ինչ անելու է, որպեսզի ենթահանձնաժողովն աշխատի, և որ անկախ մեր ցանկությունից, այդ հարցը բյուրոյի իրավասության մեջ է, և ինքը դա վերակենդանացնելու է: Այն ժամանակ մենք բանակցությունների մեջ էինք ու նրա հայտարարությունը չհրապարակեցինք, բայց հիմա նա իր քայլերով տվել է դրա իրավունքը:


– Չեք կարծում, որ հայկական կողմի մեղավորությունը ևս կա այստեղ:


– Եթե մեր մեղավորության խնդիր կա, ապա դա պետք է սկսել 1416 բանաձևի ժամանակ մեր մարտավարությունից: Այն ժամանակ էլ եմ ես բարձրաձայնել դրա մասին, որ բանաձևը ոչ թե հակահայկական է, այլ՝ խոչընդոտում է ՄԽ աշխատանքներին: Ասել եմ, որ ԵԽԽՎ-ն չի կարող դուրս գալ իր մանդատի շրջանակներից, Հայաստանը չի կարող մասնակցել այնպիսի քննարկումների, որոնք վերաբերում են ԼՂ կենսական շահերին, այսինքն՝ ՀՀ-ն չի կարող փոխարինել ԼՂ-ին, ուստի մենք չենք կարող մասնակցել այդ բանաձևի քննարկմանն ու քվեարկությանը: Բայց մենք դա չարեցինք, այլ՝ մասնակցեցինք, թեև պատվիրակության անդամները հիմնականում դեմ էին, բայց արդյունքում՝ խորհրդարանական ընթացակարգով ընդունվեց բանաձև, որին մի մասը կողմ էր, մի մասը՝ դեմ: Մեր սխալ մարտավարության պատճառով բանաձևը լեգիտիմության որոշակի աստիճան ձեռք բերեց: Մինչդեռ, իմ ասած քայլերն անելով կարող էինք խարխլել բանաձևի լեգիտիմությունը:


– Այժմ խոսվում է այդ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու մասին: Ձեր կարծիքով, որքանո՞վ է դա օգտակար:


– Ըստ իս՝ վերը բերած փաստարկները բերելով, պետք է ոչ թե պարզապես խռովենք, չմասնակցենք (քանի որ դա չի ընկալվի), այլ պետք է ցույց տանք մեր հստակ, հիմնավոր դիրքորոշումը, ցույց տանք այն ոչ նպաստավոր հեռանկարը, որում ԵԽԽՎ-ն կարող է հայտնվել ու վտանգել իր հեղինակությունը: Վերը նշված փաստարկները մեզ լիուլի հնարավորություն են տալիս, որ հրաժարվենք ենթահանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց և տեղափոխվենք լայնածավալ քննադատական բողոքարկման դաշտ մյուս ատյաններում: ԵԽԽՎ-ում կան համախոհներ ձեռք բերելու բազմաթիվ հնարավորություններ: Իհարկե, մինչև մայիս ամիսը ԵԽԽՎ-ն ամբողջությամբ թրքական ղեկավարության տակ է՝ նախարարների կոմիտեն ղեկավարում է Թուրքիան՝ Դավութօղլուն, ԵԽԽՎ նախագահն է՝ Չավուշօղլուն: Ելնելով այդ հանգամանքից՝ պետք է հարցնել՝ արդյո՞ք սա ամենալավ պահն էր ենթահանձնաժողովի ստեղծման համար: Ես նման խոսակցություն ունեցել եմ ԵԽԽՎ բյուրոյի անդամների հետ, բացատրել եմ: Երբ այդ փաստարկները բերում էի, նրանք հասկանում էին, ընդունում, բայց չէին ցանկանում այդքան վճռականություն ցուցաբերել և գալ, առաջին դիրքերում պայքարել դրա համար: Այնպես որ, կամաց-կամաց աշխատելով՝ կարող ենք աջակցության


բավական լայն շրջանակ ձեռք բերել:


– Վերջին օրերի հիմնական սկանդալը վերաբերում է ներկոալիցիոն սկանդալներին: ՀՀԿ-ն հաստատում է, որ ցանկանում են թարմացնել կոալիցիոն հուշագիրը, այնտեղ ամրագրել հեռահար համագործակցության նոր եզրեր, մասնավորապես՝ խոսքը գնում է նախագահի հաջորդ ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, քանի որ կոալիցիոն երեք ուժերից միայն ԲՀԿ-ն դեռ չի հայտարարել դա:


– Ես չեմ ուզում մեկնաբանել այդ հարցը, քանի որ դեռ վաղահաս է այդ գործընթացներին ամբողջական գնահատական տալը: Չգիտեմ, թե վաղը, մյուս օրը կողմերը պաշտոնապես ինչ հայտարարությամբ հանդես կգան: Լսել ենք, որ եղել է կոալիցիայի նիստ, ինչ-որ նիստ դեռ պետք է լինի, ինչ-որ հայտարարություն է պատրաստվում և այլն: Թող լինի այդ հայտարարությունը, թող կողմերն իրենց տեսակետները պարզաբանեն, նոր կխոսենք մենք: ՀՅԴ-ն այդտեղ շահագրգիռ կողմ չէ, և մեր գործողությունները բացարձակապես պայմանավորված չեն դրանով: Ինչ-որ խմորումներ տեղի են ունենում: Բայց թե այդ լեռը ի՞նչ կծնի, ինչ սեռի զավակ, սպասենք՝ ծննդաբերությունից հետո:


– Այսինքն՝ որպես ընդդիմություն հույս չեք կապում կոալիցիոն ճաքերի հետ:


– Բացարձակապես: Եթե հույսներս ուրիշների վրա դնենք, ոչինչ հնարավոր չի լինի անել, և դա սխալ ճանապարհ կլինի: Ամեն քաղաքական ուժ ինքը պետք է ձեռք բերի իր հնարավորությունները, հասարակության մեջ ձևավորի իր հենարանները:


– Նախագահի ընտրություններին դեռ ժամանակ կա, ինչո՞ւ են ՀՀԿ-ականները նույնիսկ խորհրդարանի ընտրություններից առաջ պահանջում, որ կոալիցիոն կուսակցությունները հայտարարեն Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Այսինքն՝ մի՞թե չեն վստահում իրենց կոալիցիոն գործընկերներին:

– Ինձ համար շատ հստակ է, որ տեղի ունեցողը կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Այսինքն՝ սա նախընտրական տարի է, շատ ավելի թեժ քննարկումներ կլինեն և ամեն մեկը շատ հստակ իր տեղն ու դիրքն է ուզում ճշտել, իր ռեսուրսները ձևավորել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում