Այսօր Մոսկվայում կայացել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Սեյձի Մաեհարայի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի բանակցությունները:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում հարաբերությունները երկու երկրների միջև ծայրահեղ սրվել են: Մինչ այս պահը երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ փոխադարձ մեղադրանքներով են հանդես եկել` վիճարկելով Կուրիլյան կղզիների պատկանելության հարցը:
Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ խաղաղ պայմանագրի քննարկումները Ճապոնիայի հետ ապագա չունեն, սակայն առաջարկել է պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, որը կքննի վիճելի տարածքների հարցը:
«Մենք շարունակում ենք տրամադրված մնալ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակմանը, սակայն առանց նախապայմանների, և միակողմանի պատմական շահարկումների: Մենք ընդհանրապես կարծում ենք, որ ընդհանուր պատմության խնդրահարույց հարցերը պետք է ուսումնասիրեն գիտնականները, մենք շահագրգռված կլինեինք նրանում, որ Ճապոնիան ստեղծեր պատմաբանների հանձնաժողով մեր հարևանների ստեղծածի օրինակով»,- ասել է Լավրովը:
Մաեհարան իր հերթին հայտարարել է, որ Ճապոնիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և որ Կուրիլները շարունակում են համարվել Ճապոնիայի «պապենական» հողերը: