Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Տեղեկատվություն ստանալու մասին» օրենքում փոփոխությունները:
Ինչպես հաղորդում է տեղի APA լրատվական գործակալությունը, տեղեկատվություն ստանալ կթույլատրվի պայմանով, եթե դա սպառնալիք չի հանդիսանում երկրի անվտանգությանը քաղաքական, տնտեսական, արժութային-ֆինանսական, վարկային, ռազմական ոլորտներում, չի հակասում բարոյականությանը, չի խոչընդոտում այլոց ազատություներն ու իրավունքները:







































