Բելառուսում իրական գործազրկության մակարդակը 40 անգամ ավել է, քան նշվում է պաշտոնական տվյալներում: Այսպիսի եզրակացության են եկել Gallup սոցիոլոգիական ծառայության հետազոտողները:
Հետազոտողների տվյալներով՝ Բելառուսում գործազրկութան մակարդակը կազմում է 24%, մինչդեռ պետական «Բելստատ» վիճակագրական ծառայության տվյալներով՝ այդ ցուցանիշը 0.6% է:
Դա բացատրվում է այն հանգամանքով, որ պետական ծառայությունը գործազրկության մակարդակը չի հաշվում Աշխտանքի միջազգային կազմակերպության մեթոդիկայով, որը նախատեսում է հաշվարկել ոչ միայն որպես գործազուրկ պաշտոնապես գրանցված քաղաքացիներին, այլև նրանց, ովքեր աշխատանքի բորսայում գրանցված չեն:
Բելառուսի օրենքների համաձայն՝ աշխատանքի բորսայում բոլոր գրանցվածները պետք է մասնակցեն հասարակական աշխատանքներին, ուստի ոչ ոք չի շտապում պաշտոնապես ձեռք բերել գործազուրկի կարգավիճակ:










































