Այսօր Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում «Բուռլեսկ» մյուզիքլն է:
Ներկայացման հեղինակը Սթիվ Էնթիենն է, բեմադրող ռեժիսորը` Ֆրունզե Գևորգյանը: «Մյուզիքլի» բեմանկարիչը ու հագուստի դիզայներն է Տաթև Հարությունյանը, պարերի ռեժիսորներն են Հարություն Անդոյանը և Օֆելյա Առաքելյանը: Դերերում հանդես են գալիս Նարինե Մարտիրոսյանը, Ալինա Կիրակոսյանը, Սամվել Գևորգյանը, Նարեկ Մանուչարյանը, Լիլիթ Ղազարյանը, Կարեն Հովհաննիսյանը:
Ներկայացումը «Բուռլեսկ» կաբարեի մասին է, որտեղ կաբարեի տիրուհին ամբողջ ուժով փորձում է պահպանել դերասանների թատերական ելույթների հնացած ոճը: Այդ ընթացքում մի աղջիկ, ով որոշել էր հիմնովին փոխել կյանքը, թողել էր իր հայրենի քաղաքը և եկել Նյու Յորք աշխատանք փնտրելու:
Նա, չգտնելով պարուհու աշխատանք, գործի է անցնում «Բուռլեսկ» կաբարեում` որպես մատուցողուհի, սակայն կարճ ժամանակում նա հիմնովին փոխում է «Բուռլեսկի» սկզբունքները (ձայնագրություններով երգելու սովորույթը փոխելով կենդանի կատարմամբ) և դառնում կաբարեի ամենապահանջված երգչուհին և փրկում կաբարեն սնանկացումից:








































