Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ րոպեներ առաջ «Օրանժ Թենիս» ակումբում ավարտվեց «Յու Քոմ Գավաթ» տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարը: Եզրափակչում 6:0, 6:1 հաշվով հաղթանակ տարավ Բելգիայի թենիսիստ Արթուր Դե Գրիֆը` Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլաս Բասիլաշվիլու նկատմամբ:
Ակումբում անցկացում են նաև հաջորդ շաբաթ մեկնարկող «Ամերիա Գավաթ» մրցաշարի նախընտրական խաղերը:
«Ամերիա Գավաթ»-ի հիմնական խաղերը կմեկնարկեն հուլիսի 9-ին` ժամը 11-ին` «Օրանժ Թենիս» ակումբում:







































