Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բուրսա նահանգի Գեմլիք շրջանի ռազմական ուսումնարանի 30 կուրսանտներ հոսպիտալացվել են սննդային թունավորման պատճառով:
Չնայած նույն սննդից օգտվել են ուսումնարանի 300 կուրսանտներ, սննդային թունավորում են ստացել նրանցից միայն 30-ը: Թունավորված կուրսանտներին ցուցաբերվել է բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար: Տարվում է հետաքննություն:











































