Monday, 13 05 2024
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում

Իրենք հույս են հայտնում, ես՝ լույս ու ջերմություն. Գ.Սահակյան

ԱԺ բրիֆինգի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ այսօրվա մամուլին ծանոթացել է ու տեղեկացել, որ ինքն ասել է, թե հռչակագիր կա, որը, իբր, պետք է քննարկվի:

«Այսօրվա եղելությունից որևէ տեղեկություն չունեմ, եթե որևէ բան լինի` քննարկման արդյունքները կհրապարակենք»,- ասաց նա և նշեց, որ տեղյակ չէ, թե կոալիցիոն նիստը երբ կլինի:

Լրագրողների դիտարկմանը, թե գործընկերները խոստովանել են, որ կոալիցիոն նիստ կա, արձագանքեց. «Ես հետախույզ չեմ, որ մտածեմ, թե որտեղ ինչ է տեղի ունենում. եթե խնդիրներ են առաջացել, ապա ժամանակը կգա, և մեզանից որևէ մեկը կտեղեկացնի: Մարդկանց երևի դուր է եկել այդ հուշագիր բառը, և չգիտեն՝ որտեղից են գտել, կարծես թե հուշեր գրելով ենք զբաղված: Ամենակարևոր խնդիրը այն է, որ երեկ Ընտրական օրենսգիրքը դրեցինք շրջանառության մեջ և ուղարկեցինք փորձաքննության: Այսօր այս լուրը ամենակարևորն էր»։

Լրագրողների դիտարկմանը, որ եթե ԲՀԿ-ն որոշի դուրս գալ կոալիցիայից, ներքաղաքական լարվածություն կառաջանա, Գալուստ Սահակյանը արձագանքեց, որ դուրս գալու հարցը ինքնանպատակ չէ, քաղաքական յուրաքանչյուր տարբերակված մոտեցում բնական է և հասարակության դատին կարժանանա, բայց, համենայնդեպս, ազգով է պետությունը կանգուն:

«Մեծ հույսեր մի դրեք կուսակցությունների վրա, կուսակցությունները անցողիկ են, իսկ ազգը՝ հարատև»:

Լրագրողների հարցին, թե արդյոք ճնշո՞ւմ չէ այն, որ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն իր կոալիցիոն գործընկերներից պահանջում է, որ հայտարարեն նախագահական ընտրություններում իրեն աջակցելու մասին, Գ.Սահակյանն ասաց.

«Դա հարց չէր, դա մունաթ գալ էր: Քաղաքականության մեջ նման բան չի կարող լինել, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր ճակատագիրը»:

Լրագրողները հիշեցրին նաև Արծվիկ Մինասյանի այն խոսքերը, որ ՀՅԴ-ն ընտրական իրավունքը պաշտպանելու հասարակական շարժում է ստեղծելու և հույս է հայտնել, որ իշխանությունը ևս կմիանա դրան։

Գալուստ Սահակյանը դրան ի պատասխան ասաց. «Իրենք հույս են հայտնում, ես՝ լույս ու ջերմություն»:

Հարցին՝ ՀՀԿ վստահո՞ւմ է իր կոալիցիոն գործընկերներին, թե՞ ոչ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այս տարիների ընթացքում, երբ նույնիսկ կոալիցիան տրոհվել է, կոալիցիոն փոխհարաբերության առումով, կարծես, լարված իրավիճակ չի ստեղծվել, և հուսով եմ, որ այն բեռը, որ վերցրել է կոալիցիան իր ուսերին, մինչև վերջ կտանի»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե՝ ինչպե՞ս է, որ ՕԵԿ-ը տեղյակ է կոալիցիոն նիստի մասին, իսկ ինքը՝ ոչ, պատասխանեց. «Երևի ես ավելի անվստահելի եմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում