ԱՄՆ-ը Աֆղանստանին համարում է Դաշինքի սահմաններից դուրս երկրի գլխավոր դաշնակիցը: Աֆղանստանի նման կարգավիճակը երկու կողմերին երկարատև համագործակցության հնարավորություն է տալիս: Նման հայտարարություն է կատարել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Քաբուլ կատարած այցի ժամանակ:
Քլինթոնը Քաբուլ է ժամանել չհայտարարված այցով` Տոկիոյում Աֆղանստանի վերաբերյալ կայանալիք կոնֆերանսի նախօրեին:
Ճապոնիայի մայրաքաղաքում նախատեսվում է քննարկել Աֆղանստանի ապագային վերաբերող հարցեր, երբ 2014թ. ՆԱՏՕ-ի զորքերը կլքեն երկիրը:
Հաղորդվում է, որ Քլինթոնը բանակցություններ է վարելու Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:









































