ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։ Այս այցը նախորդում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Աֆղանստանի հարցով միջազգային կոնֆերանսին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Այցելության ժամանակ Քլինթոնը մտադիր է հանդիպել Համիդ Քարզայի հետ». ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունն է փոխանցում գործակալությունը։ Ակնկալվում է, որ կիրակի օրը Տոկիոյում մեկնարկող համաժողովում դոնոր երկրները որոշում կկայացնեն Աֆղանստանին տարեկան հատկացնել 4 մլրդ դոլար։









































