Sunday, 14 06 2026
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Ինչքանո՞վ է իրագործվում ծնողազուրկ երեխաների համար խնամատարության համակարգի ներդրման կառավարության ծրագիրը

ՀՀ կառավարության 2003 թվականի N 1745-Ն դեկտեմբերի 18-ին ընդունված երեխաների պաշտպանության 11- ամյա ծրագրի համաձայն՝ անցումային ժամանակաշրջան ապրող երկրները վերապրում են համալիր սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական փոփոխություններ, որոնք հատկապես անդրադառնում են հասարակության ամենախոցելի խմբերի՝ երեխաների վրա:

Ուստի զարգացման արդի փուլում առաջնային է երեխաների սոցիալական ապահովության խնդիրը: Ծրագրում կարևորվում է ընտանիքը, որպես հասարակության կարևոր միավոր, որը կրում է նրանում տեղի ունեցող զարգացումների դրոշմը:

Ընտանիքի նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության մշակումը և հետևողական իրագործումը պետության կարևորագույն գործառույթներից են:

Մտահոգիչ է հանրապետությունում սոցիալական որբության երևույթի խորացումը:

Կառվարության ծրագրում կարևորվում է նաև ծնողազուրկ և առանց զնողական խնամքի մնացած երեխաների շահերի և իրավունքների պաշտպանությունը: Խնդրի լուծման նախընտրելի միջոցը հարազատ որդեգրողների կամ խնամատար ընտանիքում երեխայի դաստիարակության և խնամքի, զարգացման գործընթացի կազմակերպումն է: Պետական մտահոգության խնդիր է դարձել նաև չափահաս դարձած սաների հետագա կյանքի կազմակերպման խնդիրը, ինչպես նաև մանկատան նախկին սաների սոցիալական պաշտպանության խնդիրը: Նպատակների շարքում է նաև խնամատարական ինստիտուտի ներդրումը, որդեգրման գործընթացի օրենսդրության կատարելագործումը:

Ներկայացնենք, վերջին տարիներին մանկատներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թիվը: 1999 թվականին մանկատներում եղել է 512 երեխա, 2002 թվականին՝ 599 երեխա, 2003-ին` 885, իսկ 2006-ին` արդեն 913:

2011 թվականին ՀՀ-ում եղել է 10 մանկատուն. 7-ը՝ պետական, 3-ը՝ ոչ պետական: Այնտեղ բնակվել է 1115 երեխա, որոնցից 558-ը՝ աղջիկ: Այս մասին տեղեկացնում են ԱՎԾ-ից:

Նշենք, որ մանկատներում մեծամասնություն են կազմում 1-6 տարեկան երեխաները. 319 երեխա, որոնցից 136–ը՝ աղջիկ: Այնուհետև մինչև մեկ տարեկան 99 երեխա, այդ թվում՝ 82 աղջիկ, 7-9 տարեկան 163 երեխա, այդ թվում՝ 90 աղջիկ, 10-15 տարեկան 299 երեխա, այդ թվում՝ 165 աղջիկ, 16-18 տարեկան 235 երեխա, այդ թվում՝ 115 աղջիկ:

1115 երեխայից որդեգրման համար հաշվառված է եղել 85 երեխա, որոնցից 43-ը՝ աղջիկ: Նախորդ տարվա թիվը՝ 2010-ի համեմատությամբ նվազել է՝ 148-ից հասնելով 85-ի: 2011-ին որդեգրվել է 67 երեխա, իսկ նախորդ տարի՝ 120 երեխա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում