Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ղեկավարությունը գտնում է, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ զինված հակամարտությունը կվերածվի մեծածավալ պատերազմի, ինչն ավերիչ հետևանքներ կունենա Լիբանանի համար, գրում է “Едиот Ахронот”-ը՝ հղում անելով իսրայելական հրամանատարության աղբյուրներին:
Նրանց կարծիքով՝ հաջորդ հակամարտությունը էականորեն կտարբերվի 2006 թվականի պատերազմից: «Մենք առավել կոշտ կպատասխանենք, հնարավոր ամբողջ ուժով, որպեսզի կանխենք հրթիռներով Իսրայելի ներքին տարածքների բոլոր ռմբակոծությունները,- հայտարարել է հրատարակության զրուցակիցներից մեկը:
Սպայի խոսքերով՝ Հարավային Լիբանանը գրոհայիններից և նրանց հրթիռներից մաքրելու համար իսրայելական բանակից կպահանջվի մոտ մեկ շաբաթ: Մյուս աղբյուրը հայտնել է, որ Իսրայելն այժմ հետախուզական ավելի լավ հնարավորություններ ունի, քան 2006 թվականին:
2006 թվականի հունիսին «Հզբոլլահի» գրոհայիններն առևանգել էին երկու իսրայելցի զինծառայողների, ինչն էլ հրահրեց զինված բախմանը: Իսլամիստներն անկառավարելի հրթիռներով ամեն օր ռմբակոծում էին Իսրայելին: Պատերազմը մեկ ամսից շատ տևեց և այդպես էլ այդ պատերազմում հստակ հաղթող չեղավ:









































