Ընդհանուր իրավասության եվրոպական դատարանը Jackson International Trading ավստրիական ընկերությանն արգելել է վաճառել ալկոհոլային խմիչքներ, հյութեր և հանքային ջուր Royal Shakespeare ապրանքանիշի ներքո: Այս մասին նշվում է ինստացիայի մամլո հաղորդագրությունում:
Դատարանը որոշել է, որ առևտրային կազմակերպությունը, օգտագործելով վերոնշյալ ապրանքանիշը, վնաս կհասցնի Royal Shakespeare Company հեղինակությանը, որը գրանցված է Մեծ Բրիտանիայում:
Jackson International Trading-ը Royal Shakespeare-ը որպես ապրանաքնիշ գրանցել է 2003 թվականին: Երեք տարի անց Royal Shakespeare Company-ն ԵՄ ներքին շուկայի ներդաշնակեցման գրասենյակից պահանջել է ավստրիական ընկերությանը արգելել օգտագործել ապրանքանիշը: Միջնորդությունը բավարարվել է, քանի որ Royal Shakespeare Company ապրանքանիշը գրանցվել էր դեռ 1999 թվականին:
Jackson International Trading-բողոքարկել էր որոշումը: Ընկերությունը որոշել էր, որ Royal Shakespeare Company-ի հեղինակությանը վնաս չի հասցնում, քանի որ համանուն ապրանքանիշի ըմպելիքները հասանելի են միայն սպառողների նեղ շրջանակին:
Դատարանը որոշել է, որ ավստրիական ընկերությունը ոչ միայն փչացնում է RSC-ի հեղինակությունը, այլ նաև դրանից շահույթ է ստանում` օգտագործելով հայտնի ապրանքանիշը:










































