«Արմավիա» ավիաընկերությունը Երևան-Հալեպ չվերթներն առայժմ իրականացնում է շաբաթը մեկ անգամ: Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ընկերության լրատվական ծառայության պետ Նանա Ավետիսովան, հուլիսի 9-ին մեկնող օդանավի բոլոր տոմսերն արդեն ամբողջությամբ վաճառված են:
Հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք չվերթների հաճախակիացման հարցը, Ն.Ավետիսովան պատասխանեց, որ դեռ ոչինչ ասել չի կարող, առավել ևս այսօր ոչ աշխատանքային օր է:
Նշենք, որ նախկինում Երևան-Հալեպ չվերթի տոմսերը վաճառվում էին մոտ 119 հազ. դրամով: «Ավիատրանս»-ի տվյալներով՝ հուլիսի 9-ի էկոնոմ կարգի տոմսի արժեքը սկսվում է 127 հզ. 997 դրամից մինչև 181 հզ. դրամ, թեև մամուլում տարածված որոշ լուրերի համաձայն՝ մեկ տոմսի արժեքը մոտ 237 հզ. դրամ է:







































