ԱՄՆ-ը չի բացառում Ղրղըզստանի Մանաս ավիաբազայի փակումից հետո Տաջիկստանում ամերիկյան ռազմական ուժերի օպերատիվ կենտրոն բացելու հավանականությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթակոմիտեի նախագահ Դեն Բերտոնը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ռուսաստանի դերը տարածաշրջանում կայունություն պահելու գործում, և Տաջիկստանում ամերիկյան ռազմական կոնտինգենտի հնարավոր տեղակայման հետ կապված բոլոր հարցերը կհամաձայնեցվեն Մոսկվայի հետ:
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Տաջիկստան էր այցելել Կենտրոնական Ասիա այցի շրջանակներում:










































