Monday, 15 06 2026
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները

Բաղդադը կպատժի քրդական ինքնավարության հետ համաձայնագրեր ստորագրած թուրքական ընկերություններին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղդադը պատժամիջոցներ է սահմանելու թուրքական այն ընկերությունների դեմ, որոնք նավթագազային համաձայնագրեր կստորագրեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ՝ առանց Իրաքի կենտրոնական կառավարության համապատասխան թույլտվության: Այս մասին հայտարարել է Իրաքի նավթարդյունաբերության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասիմ Ջիհադը.

«Այս հարցում Բաղդադի դիրքորոշումը պարզ է: Քրդական ինքնավարության հետ յուրաքանչյուր նավթագազային համաձայնագիր կբոյկոտվի կենտրոնական կառավարության կողմից: Իրաքը բարձր է գնահատում Թուրքիայի հետ համագործակցությունը, ինչը մասնավորապես վերաբերում է էներգետիկ ոլորտին:

Դրա համար էլ կենտրոնական կառավարությունը հուսով է, որ Թուրքիան առանց պաշտոնական Բաղդադի թույլտվության չի սկսի համագործակցել քրդական ինքնավարության հետ: Այդպիսի համագործակցությունը կլինի ապօրինի: Այն վնաս կհասցնի Իրաքի նավթագազային սեկտորի վերաբերյալ օրինագծի ընդունման գործընթացին»:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նավթային պաշարները կազմում են 45 միլիարդ բարել: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում նավթի օրական արդյունահանումը հասել է 300,000 բարելի: Քրդական ինքնավարության էներգետիկայի նախարար Աշթի Հևրանին ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ իրենք մտադիր են ավելացնել գազի արդյունահանումը և 18 ամիս անց կարող են սկսել գազի արտահանում:

Ներկայումս Թուրքիան ձգտում է օգտվել Իրաքի կենտրոնական կառավարության ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև առկա տարաձայնություններից և սկսել ավտոցիստեռներով ներկրել «քրդական նավթ»: Սկզբնական փուլում Թուրքիան նախատեսում է Հյուսիսային Իրաքից օրական ներկրել 15,000 բարել նավթ: Սակայն Թուրքիան չի պատրաստվում սահմանափակվել միայն այդքանով. նա անգամ պլանավորել է մինչև 2013 թվականը նոր նավթամուղ կառուցել դեպի Հյուսիսային Իրաք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում