Saturday, 13 06 2026
18:30
Թութակը կանխատեսել է Աշխարհի առաջնության բացման խաղի հաղթողին
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին

Եթե քաղաքականություն կա մեջը, բայց արված է արվեստով, ցուցադրում ենք (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 8-ից և կտևի մինչեւ հուլիսի 15-ը, սակայն ցանկում չկան հայկական խաղարկային ֆիլմեր: Ինչո՞ւ: Սա դարձյալ հայկական ֆիլմերի նահանջի մասի՞ն է խոսում:

– Մի փոքր հեռվից գամ. ժամանակին փառատոնի մի քանի մասնագետ բերեցինք և հրավիրեցինք լրատվական միջոցներին, մարդկանց, որոնք գրում են փառատոների, արվեստի մասին, որ իմանան՝ ինչն է կարևոր փառատոնում, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն լրատվամիջոցները, ինչի վրա՝ ոչ: Փառատոների համար ամենակարեւորը լավագույն ֆիլմերի եւ լավագույն ռեժիսորների ներկայությունն է և մասնակցությունը, որը փորձ է արվել միշտ ապահովել: Իսկ ինչ վերաբերում է այն անհանգստությանը՝ հայկական կինոն նահանջ է ապրել, թե առաջընթաց, երկար խոսելու պատմություն է: Երբ սկսվեց փառատոնը, համարյա գոյություն չուներ հայկական կինո, վերջին շնչում էր: Փառատոնի նպատակն էր ծանոթացնել՝ ինչ է կատարվում համաշխարհային, հոգեւոր մշակութային կինոյում, կինոյի լեզվի մեջ ինչ փոփոխություններ կան, դեպի ուր է գնում համաշխարհային կինոն, ինչպիսին են ազգային կինոյի տեսակները, ինչպես է պաշտպանվում ֆրանսիական, իտալական, գերմանական կինոն հոլիվուդյան հարձակումներից: Մենք ուզում էինք ծանոթացնել, որ ախորժակները բացվի, որոշակի դասընթացներ անցնեն, որ սկսեն նկարել: Այսինքն՝ մեր նպատակը ոչ թե մեկ շաբաթ կամ մեկ ամիս զբաղեցնելն է տարբեր ֆիլմեր ցուցադրելով, մարդկանց բերելով եւ պատմելով ֆիլմերի հաջողությունների, մրցանակների մասին, այլև առաջինը հանդիսատես ստեղծելն էր, երկրորդ՝ հետաքրքրություն ստեղծել երիտասարդների մեջ, որոնք գնում են դեպի կինո, հասկանան՝ կինոյի լեզուն ինչ է, կինոն դեպի ուր է գնում, ինչ հզոր զենք է իրենց ձեռքին և օգնել, որ նրանք կարողանան ոչ միայն վարպետանալ իրենց մասնագիտության մեջ, այլեւ սովորել աշխարհի ֆոնդերից փողեր ձեռք բերել ֆիլմեր նկարելու համար: Այս տարի 9-ով փառատոնի առաջին փուլը վերջանում է, և մենք եկել ենք այն եզրակացության, որ ֆիլմերն ավելացել են:

Փառատոնի առաջին էտապում նպատակը լավ ֆիլմեր բերելն էր և անուն ձեռք բերելը որպես ազնիվ փառատոն, որը բերում է հեղինակային մշակութային կինոն, չի զբաղվում կոմեցիոն կինոներով կամ շոու-բիզնեսով, բերում է վարպետներ, որոնք վարպետության դասեր են անցկացնում, որ շատերը տեսնեին հայկական կինոն, որը համարյա թե այն ժամանակ գոյություն չուներ: Այսօր, փառք Աստծո, ծրագրում կան բավականին շատ Հայաստանում արտադրված ֆիլմեր: Մենք ունենք Հայկական պանորամա, որտեղ աշխարհից բոլոր հայերն են մասնակցում փառատոնին, սկզբում Հայաստանից երկու-չորս ֆիլմեր էին մասնակցում, այսօր 20-ից (5-8 լիամետրաժ եւ կարճամետրաժ, 10-12՝ դոկումենտալ կինո) ավելի ֆիլմեր են մասնակցում, ինչը շատ մեծ հաջողություն է: Դոկումենտալ կինոն հայկական կինոյի հիմնական ուժն է, որովհետեւ խաղարկային կինոն մեծածավալ դինոզավրի պես արտադրություն է, շատ մեծ գումարների կարիք ունի և շատ դժվար է ապահովել, բայց որը կա, պարզապես մասնակի ֆինանսավորմամբ և պետք է դրսից ճարես ֆիլմն ավարտելու համար: Ամեն մի ֆիլմ չորս-հինգ տարի է քաշում մինչև ավարտվում է: Ռուսական կինոյում 270 ֆիլմ է նկարահանվում, որից մեկ-երկուսն են դուրս գնում, իսկ մեզ մոտ` երեքից երկուսը, ինչը նշանակում է՝ սարսափելի մեծ տոկոս է կազմում հայկական կինոյի օգտակար գործողության գործակիցը, այսինքն՝ քանակը պետք է վերածվի որակի:

– Այս առումով երիտասարդ կինոռեժիսորներն ավելի ճարպի՞կ են:

– Երիտասարդներն ավելի ճարպիկ են, որովհետեւ արդեն սկսել են հասկանալ՝ ինչ է կատարվում համաշխարհային կինոյում, թե ինչպես պետք է աշխատել պրոյեկտների, սցենարների, ֆինանսիստների հետ: Ասել՝ պետք է ունենալ հայկական կինո, միայն ցանկությունը բավական չէ, սա բարդ համբերատար պրոցես է, և 10-15 տարի հետո պետք է արդյունքը տեսնես:

– Ի՞նչ բացեր կառանձնացնեք փառատոնում: Շատերը նշում են տեխնիկական խնդիրների մասին, մասնավորապես՝ սուբտիտրերի անընդհատ կորել-հայտնվելը. այս տարի լուծվա՞ծ են արդյոք նման խնդիրները:

– Խնդիրներ միշտ կլինեն, կատարելության հասնել հնարավոր չէ, որովհետեւ փառատոնն ապրող օրգանիզմ է, անընդհատ պետք է զարգանա, աճի և՜ տեխնիկապես, և՜ հոգեպես, և՜ մարդկային ռեսուրսներով, և՜ մասնագետներով: Ամենաբարդ, չկատարված գործն այն է, որ այսօր չկարողացանք ավելացնել կինոթատրոնները: Փառատոնը ստեղծագործական և կազմակերպչական օրգանիզմ է, բայց տեխնիկապես չունի կինոթատրոններ, որոնք պետք է ունենան և՜ տեխնիկա, որ սուբտիտրերը չփախչեն, և՜ ձայն, որ լավ հնչի, և՜ հնարավորություններ, որ նախնական վաճառք կատարվի: Այսինքն՝ այնքան հարցեր կան, որ փառատոնը վերցնում է իր վրա, որովհետեւ ուրիշ մեկը չկա, որ անի: Ամեն տարի փառատոնի կողմից թարգմանվում է 120-150 ֆիլմ հայերեն, ոչ միայն հայերեն, այլ նաեւ ֆրանսերենից անգլերեն և հայերեն: Մեր ունեցած տեխնիկան այնպիսի կատարելության չի հասել, Հայաստանում չկա մի տեղ, որ կարողանանք վարձել: Օրինակ՝ Գերմանիայից ենք վարձել սարքեր: «Մոսկվա» կինոթատրոնը բավականին բարվոք է, բայց հարմարեցված է տոմս ծախել, ֆիլմ ցուցադրել, փող հավաքելուն: Փառատոնային օրերի համար մենք չունենք ոչ մի պատրաստի կինոդահլիճ, որ ունենա 7-8 կինոսրահներ, սուբտիտրերի առանձին էկրան: Այսինքն՝ այնքան խնդիրներ կան, որ օրենքով Հայաստանը պետք է փառատոն չունենար, եւ ամբողջը սկսվեց այդ կռվից: Իմ արտասահմանյան կոլեգաների ծաղրը, որ մենք որևէ կինոփառատոն չունենք, առաջացրեց զայրույթ, որը ստիպեց ավելի արագ սկսել մեր փառատոնային գործունեությունը: Այս տարի մայիս ամսին եթե բացեիք Կաննի փառատոնի կայքէջը, տասը լավագույն փառատոներից մեկը «Ոսկե ծիրանն» էր, որի հաջողությունը պրոֆեսիոնալիզմի մեջ է: Մեր նպատակն է, որ լինեն լավագույն ֆիլմեր ներկայացված:

Ինչ խոսք, շատ կուզենայի հայկական կինոն այնպիսին լիներ, որ շատերին կարողանար գրավել: Դեռ միջին վիճակի մեջ ենք, անհայտությունից եկել ենք միջին վիճակի: Մենք նաև տարածաշրջանային ֆիլմերն ենք հավաքել և «Տարածաշրջանային ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիր ենք իրականացնում:

– «Ոսկե ծիրանի» ժամանակ երբ ադրբեջանցի կամ թուրք ռեժիսոր է հրավիրվում, կարծես հասարակական ագրեսիա չի լինում, մինչդեռ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպման ժամանակ ագրեսիան մեծ է լինում: Ինչո՞վ է, ըստ Ձեզ, սա պայմանավորված:

– Տարբեր բաներ են, ես դրա մասին էլի եմ խոսել, երբ անում ես արվեստի համար, միջազգային կինոփառատոների օրենքներով ընտրում ես ֆիլմը, որը մեծ արվեստ է, այլ բան է: Շատերը պրովոկացիա են անում. միջազգային կազմակերպությունների, պաշտոնյաների միջոցով ուղարկում են ֆիլմեր, որոնք հիմնականում չեն համապատասխանում փառատոնի գեղարվեստական մակարդակին, իսկ որոնք համապատասխանում են, մենք ենք հրավիրում: Հրավիրում ենք ներկայացնելու իրենց ֆիլմերը և պատասխանելու հարցերին, բայց և՜ իրենք չեն գալիս, և՜ ֆիլմը չեն ներկայացնում, պրովոկացիաների են ենթարկում, քաղաքական աստառ տալիս՝ ասելով՝ «Ոսկե ծիրանը» քաղաքականացված է և արվեստ չի ընդունում, իրենք ուղարկում են քաղաքականացված վատ ֆիլմեր: Օրինակ` մենք նավթի մասին ֆիլմ ցուցադրեցինք, որը պատմում է, թե նավթը ինչ մեծ դժբախտություն է այս տարածքի համար, ինչ կաշառակերություն է, ինչ դժբախտություն է բերում, լուրջ կատարած ուսումնասիրություն թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից: Այսինքն՝ եթե արված է պրոֆեսիոնալ քաղաքականությամբ, մենք ցուցադրում ենք: Թվում է, որ մենք քաղաքականությունից հեռու ենք, բայց եթե քաղաքականություն կա մեջը, բայց արված է արվեստով, ցուցադրում ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում