ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոն նախատեսում է Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին ուղարկել 100 երկարաժամկետ և 600 կարճաժամկետ դիտորդների: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով բյուրոյի ղեկավար Յանեժ Լենարչիչի խոսքերը:
Լենարչիչը հանդիպում է ունեցել Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Մագերայի հետ, որի ընթացքում քննարկվել են ընտրություններին նախապատրաստվելու և դիտորդական խմբի գործունեության հետ կապված հարցեր:
Հիշեցնենք. ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է Գերագույն ռադայի ընտրություններին ընդունել այնքան դիտորդ, որքան որ պետք է:








































