Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության փոխնախարար է նշանակվել նորանշանակ ներքին գործերի նախարար և պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի եղբայր Դավիթ Ախալայան: Այս տեղեկատվությունը հաստատել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Այն բանից հետո, ինչ Բաչո Ախալայան նշանակվեց Վրաստանի ներքին գործերի նախարար, այդ կառույցի սահմանադրական անվտանգության դեպարտամենտը գլխավորող Դավիթ Ախալայան ստիպված եղավ լքել զբաղեցրած պաշտոնը: Եվ ահա նա նշանակվել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար։









































