Աշխարհի մեկ քառորդ միլիոն համակարգիչների օգտատերեր երկուշաբթի օրը կարող են կորցնել համացանցի հետ կապը: Պատճառը կապը խաթարող մի ծրագիր է, որը ԱՄՆ իշխանություններին հաջողվել էր արգելափակել անցած նոյեմբերին:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, որոշ բլոգեր և լրատվամիջոցներ Alureon վիրուսը ներկայացնում են որպես «Համացանցի ահեղ դատաստանի օր»:
Սակայն փորձագետների կարծիքով` քիչ թվով օգտատերեր են վտանգված, և ինտերնետային կապի մատակարարները կկարողանան արագորեն վերականգնել ծառայությունը: Նրանք հայտնում են, որ վիրուսը այնքան էլ վտանգավոր չէ` ի տարբերություն Zeus կամ SpyEye վիրուսների:
Deteque ընկերության տեղեկատվության համաձայն` այս շաբաթ դեռ 245.000 համակարգիչներ շարունակում են վարակված մնալ Alureon վիրուսով: Այդ համակարգիչներից 45.355-ը ԱՄՆ-ում են:
Բացահայտելու համար, թե արդյոք համակարգիչը վտանգվա՞ծ է, կամ` ինչպե՞ս կարելի է պայքարել վիրուսի դեմ, անհրաժեշտ է այցելել www.dcwg.org ինտերնետային կայք:










































