ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին իր քարոզարշավի ընթացքում հունիսին ավելի քան 100 մլն դոլար է հավաքել: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Հանրապետական կուսակցության պաշտոնական տվյալներին:
Մայիսին Ռոմնիի հավաքած գումարը կազմել էր 77 միլիոն դոլար:
Agence France-Presse-ը նշում է, որ մեկ ամսում 100 միլիոն դոլարը ռեկորդային ցուցանիշ է համարվում:
Դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամայի քարոզարշավի հունիս ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել:
ԱՄՆ օրենսդրության համաձայն` գոյություն ունեն մասնավոր անձանց կողմից թեկնածուներին ֆինանսական միջոցներ նվիրաբերելու սահմանափակումներ: Սակայն կան նաև հատուկ քաղաքական «սուպերհանձնաժողովներ», որտեղ նույնպես կարող են ուղարկվել միջոցները: Ի դեպ, այդ կառույցները աջակցում են հանրապետական թեկնածուներին:









































