Ռիհաննան դատական հայց է ներկայացրել իր նախկին հաշվապահների դեմ Նյու Յորքում ` մեղադրելով նրանց միլիոնավոր դոլարների կորստի մեջ:
Դատական հայցը ներկայացվել է հինգշաբթի Մանհեթենի դաշնային դատարանում: Այն ներկայացվել է Berdon ընկերության և երկու հաշվապահների դեմ: Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ իրենք դեռևս չեն կարող որևէ մեկնաբանություն տալ: Associated Press-ի հաղորդմամբ, երգչուհին դատական հայցը ներկայացրել է իր իրական անվամբ` Ռոբին Ֆենթի:
Նա ասել է, որ հաշվապահներին աշխատանքի է վերցրել 2005 թվականին, երբ դեռ 16 տարեկան էր: Ռիհաննան ընկերությանը մեղադրում է պարտականությունները չկատարելու մեջ, որոնց պատճառով մեծ գումարներ է կորցրել:










































