Լոնդոնյան բարեգործական Kids Company-ի ընկերությունը Netmums կայքի խորհրդով թողարկել է Mobiles for Meals ծրագիրը: Այս մասին հաղոդում է BBC News-ը:
Ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիայի բնակչներին առաջարկվում է տալ իրենց հին հեռախոսները T-Mobile և Orange օպերատորներին: Այնտեղ նախկին սեփականատիրոջը կտրոն կտան, իսկ հեռախոսի արժեքը կփոխանցվի Kids Company-իի հաշվին: Միջոցները կծախսվեն վատ ապահովված ընտանիքների երեխաների համար սնունդ գնելու վրա: Բացի այդ՝ հին հեռախոսը կարելի է կազմակերպություն ուղարկել փոստով:
Ծրագրին կարող են մասնակցել ցանկացած թվերի արտադրության սարքավորումներ, այդ թվում նաև անսարք վիճակում գտնվողները:
Կազմակերպիչների հաշվարկով` բրիտանացիների ձեռքում հիմա կա 15 մլն անպետք հեռախոս: Յուրաքանչյուր հեռախոսի դիմաց կարելի է ստանալ 5-100 ֆունտ ստերլինգ գումար:










































