Իտալիայում արվեստագետները հայտնաբերել են նախկինում անհայտ գրեթե 100 նկար, որոնք պատկանում են Միքելանջելո Կարավաջոյի վրձնին: Աշխատանքները ստեղծվել են 1584-1588թթ, երբ երիտասարդ նկարիչը նկարել էր սովորում Միլանում:
Երիտասարդ Կարավաջոյի կտավները հայտնաբերել են Սիմոնե Պետերացոյի աշակերտների նկարների մեջ, ում արվեստանոցում ապագա նկարիչը սովորել է 13 տարեկանից սկսած:
Հայտնաբերված ստեղծագործությունների ընդհանուր արժեքը գնահատվում է 700 մլն եվրո:









































