Միջազգային վարկանիշային Moody’ s կազմակերպությունն այսօր նվազեցրել է բրիտանական Barclays բանկի կանխատեսումը հուսալիության վարկանիշային ցուցակում`այն դարձնելով «կայունից բացասական»:
Գործակալության վերլուծաբանները ենթադրում են, որ ղեկավար պաշտոններից թոփ-մենեջերների հեռացումն ու քաղաքական գործիչների մեծ ուշադրությունը բացասաբար են անդրադառնում Barclays-ի բիզնես-մոդելի վրա: Այս մասին հաղորդում է «Վեստի Էկոնոմիկա»-ն:
«Բանկի բարձրագույն ղեկավարության հրաժարականներն ու ընկերության հետագա զարգացման ուղղվածության անորոշությունը բացասական գործոններ են պարտատոմսերի սեփականատերերի համար»,- նշել է Moody’s-ը:
Հունիսի վերջին բանկը տուգանվել էր 290 մլն ֆունտ-ստերլինգով (400 մլն եվրո):