Sunday, 07 06 2026
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

Մոսկվան երբեք ոչ մեկի կողմից չի եղել

Հայաստանը` նրա ռազմական, Ադրբեջանը` տնտեսական գործընկերն է


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը


– Նախօրեին Միջազգային ճգնաժամային խումբը ԼՂ հակամարտությանը նվիրված իր հերթական զեկույցն է հրապարակել: Զեկույցում մասնավորապես մտավախություն է հայտնվում Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորության մասին: Պարոն Ռար, Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք:


– Ճիշտն ասած, ո՛չ: Միջազգային հանրությունը հասկանում է իրավիճակի լրջությունը: Հակամարտության ներկայիս վիճակը պահպանելու ուղղությամբ բավականին արդյունավետ քայլեր են ձեռնարկվում: Բնական է, Արեւմուտքին, կարծում եմ` նաեւ Ռուսաստանին այժմ պետք չեն ռազմական բախումներ Կովկասում, ահա թե ինչու եմ վստահ, որ իրավիճակը վերահսկողության տակ է: Ե՛վ ՄԱԿ-ը, ե՛ւ ԵԱՀԿ-ն, առավել եւս Եվրամիությունը դեռ իրենց խոսքը չեն ասել Լեռնային Ղարաբաղի հարցում, ուստի հիմա ռազմական գործողությունների դիմելը ինձ հավանական չի թվում:


– Այդ դեպքում ի՞նչ կասեք հակամարտող կողմերի հռետորաբանության մասին:


– Դա հասկանալի է: Այն միշտ կա, որովհետեւ կա հակամարտություն: Հռետորաբանությունը դեր ունի նաեւ իրավիճակի կարեւորությունը սեփական բնակչությանը բացատրելու հարցում:


– Նախօրեին Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից հետո առաջին անգամ այցելեցին տարածաշրջան: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ էր պայմանավորված այս երկար դադարը:


– Այնուամենայնիվ, եկան, չէ՞. դա արդեն լավ է. Պետք էր նախապատրաստել այցը: Բանակցությունները, միեւնույն է, ընթանում էին անկախ նրանց այցից: Մինսկի խումբը նիստեր էր գումարում: Այնտեղ մեծ մասնակիցներ են ներգրավված: Միջազգային հանրությունը չի ցանկանում, որ վրաց-ռուսական պատերազմից հետո Կովկասում երկրորդ մեծ պատերազմն սկսվի: Արեւմուտքը եւ միջազգային կառույցները հնարավորություններ են ստեղծում հակամարտությունը կարգավորելու համար: Այլ հարց է, որ այն այժմ չի լուծվում, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ է ընթանում. այս պահին դա շատերին ձեռնտու է:


– Այսինքն` Դուք կարծում եք, որ կարգավորման դեյթոնյան տարբերա՞կը կարող է գործի դրվել:


– Չեմ տեսնում նման քաղաքական ցանկություններ: Արեւմտյան խաղաղապահ ուժերը կարող են տարածաշրջան մտնել միայն ղեկավարությանը ճնշելու կամ քաղաքական որեւէ այլ նպատակով: Դեռ ոչ մեկը նշվածներից ես չեմ տեսնում: Արեւմուտքը հաստատ չի պաշտպանի Ադրբեջանին կամ Հայաստանին: Հակամարտությունը պիտի լուծվի դիվանագիտական ճանապարհով:


– Կարծում եք` Եվրամիությունը կգնա՞ Nabucco-ի պայմանագրի ստորագրմանը` առանց ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման:


– Այո՛, կգնա: Այստեղ մեծ ռեսուրսներ են ներդրվել: Nabucco-ն կանցնի Վրաստանի սահմանով: Քննարկվում էր մի տարբերակ, որի համաձայն` գազատարը կարող էր անցնել Հայաստանով, բայց քանի որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, Nabucco-ն կանցնի Վրաստանով: Էներգետիկ այդ ուղին շատ կարեւոր է Արեւմուտքի համար, թիվ մեկ առաջնահերթություն է Արեւմուտքի էներգետիկ քաղաքականության համար: Ուստի այն հաստատ կիրագործվի: Մեկ այլ հարց է` ե՞րբ այն կկառուցվի: Արեւմուտքը ամեն ինչ կանի որպեսզի Կովկասում հակամարտություններ չլինեն:


– Իսկ ինչպե՞ս է պաշտպանվելու այդ ամբողջ ենթակառուցվածքի անվտանգությունը:


– Կարծում եմ` դեռ վաղ է խոսել միջազգային զորքի մասին, գազատարի համար պետությունները պատասխանատվություն կկրեն իրենց տարածքում: Չեմ բացառում, որ հեռու ապագայում ստեղծվի նման կազմակերպություն, ինչպես ՆԱՏՕ-ն է, այդ խողովակների շուրջ անվտանգություն ապահովելու համար:


– Մոտ մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղի հարցը հանվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկից: Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը փոխե՞լ է իր վերաբերմունքը այս հակամարտության նկատմամբ:


– Ես չգիտեմ, Ռուսաստանը երբեք էլ չի գերագնահատել իր դերը հակամարտության լուծման մեջ: Երբեք ոչ մի կողմին չի պաշտպանել: Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է, Ադրբեջանը տնտեսական գործընկերն է: Ուստի Ռուսաստանը պիտի շատ խորամանկ դիվանագիտություն վարի, որպեսզի չկորցնի գործընկերներից ոչ մեկին: Սա կարեւոր է Ռուսաստանի համար, քանի որ այդպիսով շարունակում է ուժեղ խաղացող մնալ տարածաշրջանում, չնայած կորցրել է Վրաստանին:


– Ձեր գնահատմամբ, Մոսկվան հաջողությա՞մբ է իրականացնում այդ դիվանագիտությունը:


– Առայժմ հաջող է իրականացնում: Ռուսաստանը համագործակցում է Ադրբեջանի հետ` այսպիսով հավասարակշռելով ԱՄՆ դերն այս երկրում, ինչը պակաս կարեւոր չէ:


– Կարծում եք, ստատուս քվոյի պահպանումը ձեռնտո՞ւ է Ռուսաստանին:


– Այս պահին, կարծում եմ, այո՛: Ռուսաստանը փորձում է այն պահպանել. դա նրա շահերից է բխում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում