Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Հիմնահատակ շահարկումների փոշին

Ամերիկյան Stratfor հայտնի վերլուծական կենտրոնի փորձագետները եզրակացրել են, որ Հայաստանում Եգիպտոսի իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է: Ամենևին չկասկածելով այդ հեղինակավոր վերլուծական կենտրոնի փորձագիտական կոմպետենտությանը` այդուհանդերձ հետաքրքիր կլիներ պարզել, թե արդյոք կենտրոնի փորձագիտական որևէ ուսումնասիրություն որևէ անգամ կանխատեսե՞լ է, որ Թունիսում կամ Եգիպտոսում կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք կցնցեն թե արաբական աշխարհը, թե աշխարհն ընդհանրապես: Առակը ի՞նչ կցուցանե:

Այն, որ ինչպես պետք է զգույշ լինել Եգիպտոսի իրադարձություններից ոգևորվելուց և Հայաստանում դրանց կրկնություն կանխատեսելուց, այդպես էլ պետք է զգույշ լինել Հայաստանում այդպիսի իրադարձությունների հավանականությունը բացառելուց կամ դրանք գրեթե անհավանական համարելուց: Արաբական աշխարհում որևէ մեկը չէր սպասում, որ Facebook-ն ու Twitter-ը կարող են այնպիսի մի ալիք առաջացնել, որը կցնցի արաբներին, կցնցի տասնամյակներ շարունակ հաստատված դիկտատուրաները: Ընդհանրապես գաղտնիք չէ, որ նման փորձագիտական կանխատեսումները հոգեհարազատ են նաև Հայաստանի իշխանությանը, և իշխանությունն էլ դրանք ոգևորությամբ ընդունում ու ինքզինքը հանգստացնում է այն մտայնությամբ, որ Հայաստանում հեղափոխություն չի լինի, Հայաստանում ցնցումներ չեն լինի, ինչպես եղան Եգիպտոսում: Միգուցե հենց Stratfor-ի և այլ միջազգային հետազոտական կենտրոնների համանման կանխատեսումներն էլ ոգևորում և ամրապնդում են Հայաստանի իշխանության այդ համոզումը: Իրականում սակայն հենց դա է ամենավտանգավորը, որ առկա է Հայաստանում: Ընդհանրապես, հեղափոխությունը միշտ էլ գալիս է չհայտարարված և հատկապես այն ժամանակ, երբ դրան ամենից քիչ են սպասում: Անսպասելիության մեջ է հեղափոխության ուժը: Հետևաբար առավել գերադասելին այն է, որ Հայաստանում սպասեն հեղափոխության և զգուշանան դրանից:

Հեղափոխությունը Հայաստանի համար կարող է շատ լուրջ վտանգ լինել: Մեր երկիրը ունի Ղարաբաղի խնդիր, որի պարագայում հեղափոխական ցնցումները կարող են լուրջ վտանգներ առաջ բերել և կորուստների պատճառ դառնալ: Եվ իշխանության հույսն էլ, թերևս, այն է, որ անընդհատ խաղարկելով այդ հանգամանքը, միշտ կարելի է ազդել մասսաների տրամադրության վրա և ճնշել դժգոհությունները, զսպել սոցիալական օրեցոր ծանրացող վիճակից առաջացող բողոքը: Մինչդեռ իրականում դա վատթարագույնն է, որ կարող է անել իշխանությունը` շահարկել Ղարաբաղի գործոնը հասարակությանը զսպելու համար: Բանն այն է, որ երբ դանակը հասնի ոսկորին և մարդկանց համար այլևս իսկապես անելանելի, կրիտիկական բարդություն ներկայացնի ապրելը, այդ դեպքում որևէ մեկը չի նայելու Ղարաբաղի հարցում առկա վտանգներին, և բոլորը իրենց երեխաների հացն են պահանջելու:

Այդ դեպքում ամեն ինչի պատասխանատուն ոչ թե լինելու է հաց պահանջող քաղաքացին, այլ Ղարաբաղի հարցը շահարկող իշխանությունը: Ղարաբաղի հարցը ոչ թե պահանջում է քաղաքացիական հնազանդություն Հայաստանում, այլ իշխանական ջանասիրություն, ազնվություն, պարկեշտություն, կամք ներքին խնդիրները լուծելու հարցում: Ընդ որում` զանազան բարեգործություններն ու հասարակությանը նետվող փշրանքները որպես լուծում դիտարկելը մեծ մոլորություն է: Խնդիրները պահանջում են հիմնարար լուծում: Իսկ իշխանությունը, դրա փոխարեն, ընդամենը հույսը դրել է հիմնահատակ շահարկումների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում