Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել France Telecom հեռուստաընկերության նախկին ղեկավար Դիդիե Լոմբարդի դեմ՝ կապված 2005-2010 թթ. ընթացքում նրա ղեկավարության օրոք իր ավելի քան 30 ենթակաների ինքնասպանությունների հետ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, արհմիությունները Լոմբարդին մեղադրում են, որ նա ճնշում է գործադրել կորպորացիայի ղեկավար օղակի վրա, ինչը հաճախ հանգեցրել է անձնակազմի նյարդային ծանրաբեռնվածությանը։
Ինքնասպանության դիմածներից ոմանք ուղղակի նշել են, որ իրենց այդ քայլի պատճառը France Telecom-ն է:
Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ Լոմբարդի գործում հաջորդ քայլը կարող է լինլ նրա դեմ մեղադրանք ներկայացնելը: