Այսօր` Գյումրիից Բավրա ավտոերթի ժամանակ, բացի «Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավորներից (Ս. Սաֆարյան, Զ. Փոստանջյան, Ա. Մարտիրոսյան) և նույն կուսակցության վարչության 3 անդամներից (Ռուբեն Հակոբյան, Դավիթ Սանասարյան, Անահիտ Ուզունյան)` Բավրա եկավ նաև «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Ավտոերթին մասնակցեցին նաև Հայ ազգային կոնգրեսի Շիրակի մարզի տարածքային կառույցներից ներկայացուցիչներ:
Բավրայում ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանի ելույթից հետո, ով խոսեց իշխանափոխությունից, Տիգրան Կարապետյանը անհետացավ` չմասնակցելով ինչպես անցակետի փակման 10 րոպեանոց «օպերացիային», այնպես էլ դրանից հետո Գյումրիի դրամատիկական թատրոնի մոտ կազմակերպված հանրահավաքին: