«Լիտվան հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- Բաքվում հայտարարել է Լիտվայի սեյմի խոսնակ Իռենա Դյագուտենեն:
Aze.az-ի փոխանցմամբ, խոսնակը շեշտել է, որ խնդրի կարգավորումը պետք է խաղաղ լինի:
Նա նաև տեղեկացրել է, որ Լիտվայի սեյմում անցած տարվա դեկտեմբերին պատրաստվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձև, որը հավանաբար կքննարկվի այս տարվա գարնանային նստաշրջանին:









































