Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Քոչարյան-Սարգսյան. ո՞վ է խախտել առաջինը

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ինչ-որ պայմանավորվածություն խախտվում է: Ընդ որում` այն կարծես թե ոչ թե նոր է խախտվում, այլ արդեն բավական երկար ժամանակ: Չի բացառվում նաև, որ հենց այն պահից, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց հանրապետության նախագահի պաշտոնը:

Ժամանակ առ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի «քայքայիչ» կամ «կազմաքանդիչ» ասուլիսները վկայում են, թերևս, հենց դրա մասին: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի գործողություններում ինչ-որ բան ակնհայտորեն չի բավարարում: Այսինքն` նրանք ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել էին, սակայն Սերժ Սարգսյանը հետ է կանգնել այդ պայմանավորվածություններից, և Ռոբերտ Քոչարյանը կարիք է զգում ժամանակ առ ժամանակ ելույթ ունենալ և Սերժ Սարգսյանին դնել բավական բարդ կացության առաջ: Չէ՞ որ նրա ամեն ելույթից հետո Սարգսյանը ստիպված է լինում հաղթահարել այն բոլոր կասկածներն ու երկմտանքները, որ առաջանում են Քոչարյանի ազդեցության առումով թե՛ հանրային շատ շրջանակների, թե՛ իշխանական համակարգի մոտ:

Իսկ ի՞նչ կարող էին պայմանավորված լինել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Հնարավոր է շատ բան` բիզնես քվոտաներից սկսած, մինչև կոնկրետ իշխանական լծակները: Թերևս այս պահին անիմաստ է դիտարկել այն ամբողջ հնարավոր դիապազոնը, որ կարող էին ունենալ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածությունները: Ակնհայտ է, որ այդ համակարգում ինչ-որ բան սկսել է չաշխատել, կամ չի աշխատել հենց սկզբից: Չի բացառվում նաև, որ պայմանավորվածությունը խախտել կամ խախտում է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը:

Միանգամայն հավանական է, որ հենց նրա այդ պարբերական ելույթները չեն մտնում երկուստեք պայմանավորվածության շրջանակ, կամ այդ շրջանակ չի մտնում այն, որ Դաշնակցությունը պետք է իրեն ընդդիմություն հայտարարի, իսկ «Բարգավաճ Հայաստանն» էլ պետք է չհայտարարի նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Միգուցե հենց Քոչարյանն է խախտում Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում որևէ խոչընդոտ չհարուցելու, Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստանի» լոյալություն երաշխավորելու առումով: Աներկբա է թերևս, որ ինչ-որ մեկն, այդուհանդերձ, խախտում է ինչ-որ բան:

Բայց գուցե պայմանավորվածությունը հենց այն է, որ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ պետք է այդպես ելույթ ունենա, ստեղծի Սերժ Սարգսյանի հետ հակասության տպավորություն, այդպիսով ապահովելով իշխանական համակարգի ճկունությունն աշխարհաքաղաքական այն բարդ և բավական անկանխատեսելի միջավայրում, որ առկա է այժմ Երկիր մոլորակում: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միգուցե փորձում են միմյանց հակակշիռ խաղալ, որպեսզի փակեն որևէ այլ իրական հակակշռի խաղարկման ճանապարհը: Այդ տեսակետը կարող է, իհարկե, ունենալ գոյության իրավունք, ինչպես գրեթե ցանկացած տեսակետ: Բայց այստեղ կա մի նրբերանգ:

Բանն այն է, որ այդ խաղարկումը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետք է հասցեագրեին արտաքին ուժերին, աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնք շահագրգռություն ունեն Հայաստանի ներքին զարգացումների հարցում և փորձում են հնարավորինս առարկայորեն ազդել դրանց ընթացքի վրա: Անհամաձայնություն կամ հակասություն խաղալու այլ մոտիվ կարծես թե չկա, քանի որ հազիվ թե այդ կարգի խաղերը ազդեցություն ունեն Հայաստանի բազմաչարչար հասարակության վրա, և այն տրվի «չար Քոչարյան, բարի Սարգսյան» կամ «չարյաց փոքրագույն Սարգսյան» հեքիաթին: Հայաստանի հասարակությունն իր քաղաքական և քաղաքացիական պահանջներն այժմ առավել քան հստակ է դրել և նույնիսկ գտնվում է դրանք զուլալելու և բյուրեղացնելու պրոցեսում: Իսկ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ գործնականում թե՛ միասին, թե՛ առանձին-առանձին ցույց են տվել, որ այդ պահանջները բավարարելու ունակ չեն:

Այնպես որ, այստեղ մանիպուլյացիաների հավանականություն եթե կա, ապա հաստատ ոչ Քոչարյանի միջոցով: Այդ մանիպուլյացիաները լավագույն դեպքում կարող են ազդել հանրության փոքր շրջանակի վրա, ինչը չի կարող էական ազդեցություն ունենալ գործընթացների պոտենցիալի վրա: Այնպես որ, Սարգսյան-Քոչարյան հակասություն խաղի հիմնական կամ միակ հասցեատերը միջազգային քաղաքական կենտրոններն են, եթե իհարկե ենթադրենք, որ տեղի ունեցողը իսկապես խաղ է, ոչ թե իրական հակասություն: Բայց միջազգային քաղաքականության կենտրոններին այդօրինակ պարզամտությամբ խաղարկելն ու մոլորեցնելը ավելի անիրական է:

Բանն այն է, որ այդ կենտրոններն ունեն բազմակողմանի տեղեկատվության հսկայական տեխնոլոգիական հնարավորություններ և թերևս Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից ավելի լավ գիտեն կամ ցանկության դեպքում ավելի լավ կիմանան, թե ինչպիսին է Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունը: Հետևաբար անիմաստ է փորձել այդպիսի պարզունակ բեմադրություններ խաղարկելը, ու թե՛ Սարգսյանը, թե՛ Քոչարյանը երևի թե բավականաչափ լավ են պատկերացնում դրա անհնարինությունը: Այնպես որ, նրանց միջև անհամաձայնության, հակասության դրսևորմանը որոշ շրջանակների մոտ թատրոն որակում տալը, մեղմ ասած, այդքան էլ ծանրակշիռ հիմքեր չունի և հիմնականում կառուցված է այն կարծրատիպի վրա, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համատեղ անցյալ ունեն, և նրանց ներկան ու ապագան երբեք չի կարող լինել անհամատեղելի: Մինչդեռ կարծրատիպերը քաղաքական գործընթացների հնարավորինս ճշգրիտ ընկալման հարցում կարող են առաջացնել լուրջ բարդություններ: Մինչդեռ խնդիրը, թերևս, բավական պարզ է:

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ապրում են Հայաստանում, իսկ Հայաստանը գտնվում է աշխարհում: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարող են կառավարել Հայաստանը, բայց աշխարհը կառավարելը նրանց ուժերից վեր է: Հայաստանի ուժերից էլ վեր է հակադրվել համաշխարհային գործընթացներին: Այդ գործընթացները վերջին շրջանում ստացել են բավական դինամիկ և փիլիսոփայության, արժեքային տրամաբանության տեսանկյունից բավական շրջադարձային բնույթ: Այդ իմաստով կարող է բավական խորհրդանշական լինել անվտանգության հարցերի Մյունխենի միջազգային հեղինակավոր համաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի արտահայտած միտքն այն մասին, որ երևի թե ժողովրդավարական արժեքերի տարածման հարցում Արևմուտքի հանդուրժողական մարտավարությունը չի արդարացրել իրեն, սպառել է իրեն:

Արևմուտքում ակնհայտորեն սկսել են մտածել ոչ ժողովրդավարական ռեգիոններին և վարչակարգերին արդեն շատ ավելի հստակ պահանջներ ներկայացնելու մասին: Այդ դեպքում, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի մոտ կարող են լուրջ մտահոգություններ առաջանալ իր հետնախագահական անվտանգության և բարեկեցության երաշխիքների կապակցությամբ, քանի որ նա քաջ գիտակցում է, որ այդ երաշխիքների տերն արդեն Սերժ Սարգսյանը չէ: Համենայնդեպս, Սարգսյանը միգուցե վերանայել է Քոչարյանին տրված ինչ-ինչ երաշխիքներ, ինչն էլ նրան ստիպում է վերանայել Սերժ Սարգսյանին չխանգարելու պայմանավորվածությունը:

Իրավիճակը շատ հիշեցնում է օդապարիկը, որը բարեհաջող օդր էր բարձրանում, բոլորը հանգիստ էին, ապահով, անվտանգ: Բայց հանկարծ արտակարգ պատահար է տեղի ունենում, և որքան էլ օդապարիկի ղեկավարը խոստացել էր, որ ոչ մի պարկի կամ ծանրոցի ձեռք չի տա ու բարեհաջող տեղ կհասցնի, միևնույն է արտակարգ իրավիճակը ստիպում է մտածել նախևառաջ սեփական անվտանգության մասին: Հետևաբար որոշակի բալաստից ազատվելու հարցը դառնում է կենսական: Պարզ է, որ այդ ժամանակ պայքար է գնալու բալաստ չդառնալու և օդապարիկի ղեկավար լինելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում