ԱՄՆ-ում գլխի վնասվածքի պատճառով հայ տղամարդ է մահացել: Նրան դեռևս ողջ հայտնաբերել էին Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ արվարձանի Քարթրայթ պողոտայում՝ երկու շենքերի արանքում ընկած: Գլխի տրավման կյանքի հետ անհամատեղելի է եղել: Երեկ գիշեր նա հիվանդանոցում վախճանվել է:
Los Angeles Times-ի տեղեկություններով՝ 46-ամյա Սարո Բեգլարյանը Գլենդելի բնակիչ էր:
Ոստիկանությունը դեռևս դժվարանում է ասել՝ կատարվածը դժբախտ պատահա՞ր է, թե՞ հանցագործություն: Բեգլարյանի գլխի վնասվածքի պատճառով քննիչներն առավել հակված են սպանության վարկածին: